29 / Սեպտեմբեր / 2020 : 01-37

Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 2 վիրավոր (տեսանյութ)

Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր։ Այս մասին ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել է շուրջկենտրոնի ղեկավարը։

«Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Միաժամանակ վերահսկվում է  ամբողջ շրջանը, համայնքները, որպեսզի վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել։ Մահաբեր թռչող սարքը պայթել է տան բակում։ Խաղաղ բնակիչներից ունենք 3 վիրավոր»,- ասել է ղեկավարը։

Նա նշել է, որ գրեթե բոլոր համայնքների ուղղությամբ հակառակորդը ռմբակոծել է։

Երեկ Հադրութում լարված է եղել. շուրջ 50 արկ է ընկել շուրջկենտրոնի վրա. «Շուրջկենտրոնում տուժել են ենթակառուցվածքներ, ռմբակոծությունից էլեկտրագծեր են վնասվել։ Կարճ ժամանակում կարողացել են վերականգնել հոսանքի մատակարարումը։ Բնական գազի հոսքն ընդհատված է, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան»։

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 68747անգամ
Վերջին լուրեր