29 / Սեպտեմբեր / 2020 : 11-20

Վարդենիսում ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին. Արծրուն Հովհաննիսյան

 

ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին:

Դեռ երեկ Հայաստանի Հանրապետության տարածքը ենթարկվել էր ադրբեջանական ԶՈւ-երի գործողություններին, այսօր Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքացիական ավտոբուս է այրվել: Օդուժ է կիրառվել նաև հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. «Այս պահին այս ուղղությամբ կորուստներ չունենք, մարտերը շարունակվում են և ինչպես նշեց ՊՆ-ն, սպասեք հուժկու պատասխանի»:

Հովհաննիսյանը նշեց, որ իրավիճակը շատ արագ է փոխվում, կարող են շուտով նոր լուրեր հայտնվել. «Շուտով ՊԲ-ն ևս մանրամասներ կհայտնի գիշերային մարտերից»:

Դիտվել է 33967անգամ
Վերջին լուրեր