29 / Սեպտեմբեր / 2020 : 18-16

Հակառակորդը փորձել է հարվածել երկաթգծին, սակայն մի քանի հարյուր մետր վրիպել է. Արծրուն Հովհաննիսյանը Վարդենիսում է

Վարդենիսի տարածաշրջանում հակառակորդը փորձել է հարվածել երկաթգծին, սակայն մի քանի հարյուր մետր վրիպել է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որն այս պահին ՀՀ գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում է։

«Նորակերտ համայնքի կողքը գտնվում է երկաթգիծը։ Ամենայն հավանականությամբ. հարվածը փորձել են հասցնել երկաթգծին, բայց մի քանի հարյուր մետր տարբերությամբ վրիպել են»,- ասաց Արծրունն Հովհաննիսյանը։

Դիտվել է 55772անգամ
Վերջին լուրեր