Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանն արձագանքում է իր մահվան մասին կեղծ լուրին

Սեպտեմբերի 28-ին հակառակորդը տարածել էր ապատեղեկատվության այն մասին, թե Թալիշում զոհվել է փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը։ ՀՀ ՊՆ-ը ներկայացուցիչները՝ ի դեմս Արծրուն Հովհաննիսյանի և Շուշան Ստեփանյանի, հայտնել էին, որ բարձրաստիճան զինվորականների մասին ադրբեջանական լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Այսօր արդեն հրապարակվել է փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերջինս մեկնաբանում է իր «մահվան» մասին լուրերը։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:
Լեռնիկ Բաբայանի ենթադրյալ մահվան մասին պատմող տեսանյութում օգտագործվել են 2012 թվականին նկարահանված ռեպորտաժից կադրեր։