Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Սեպտեմբեր / 2020 : 22-07

Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքերը Նախիջևան մտցնի. ՀՀ վարչապետ

«Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքերը Նախիջևան տանի»,- «Россия 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման շրջանակներում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ կան հատվածներ, որտեղ մարտական գործողությունները ղեկավարում է Թուրքիան։

«Մենք տեղեկություններ ունենք, որ Նախիջևանում արդեն իսկ թուրքական բանակի մի քանի ստորաբաժանումներ կան։ Բացի այդ, մինչ այդ, օգոստոսին, արդեն իսկ համատեղ զորավարժություններ էին անում Թուրքիան և Ադրբեջանը։ Այս պատերազմը սկսվեց որպես այդ զորվարժությունների շարունակություն»,- ասաց Փաշինյանը։
    

Խոսելով հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության մասին` Փաշինյանը հիշեցրեց` 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացվեց Հայոց ցեղասպանությունը։

«Ակնհայտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի կողմից անմիջական վտանգի տակ են։ Սա պատերազմ է հայ ժողովրդի դեմ։ Հիմա մեր ժողովուրդը պետք է օգտագործի ինքնապաշտպանության հնարավորությունը։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի ներգրավվածությունը Հարավային Կովկասում, որովհետև դա ոչ մի լավ բանի չի բերելու, կարող է հանգեցնի տարածաշրջանային պատերազմի»,- հայտարարեց Փաշինյանը։

Դիտվել է 42917անգամ
Վերջին լուրեր