29 / Սեպտեմբեր / 2020 : 23-40

Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ. Օրվա ամփոփում

- Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ․ միայն այսօր՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ։

- Ադրբեջանական և թուրքական օդուժը թիրախավորել է ՀՀ Վարդենիս քաղաքի զորամասը, հարակից գյուղերը, ինչպես նաև Հայաստանի օդային տարածքը պաշտպանող ՀՀ ԶՈՒ Սու-25 ռազմական օդանավը։ Օդաչուն զոհվել է։

Վարդենիսում ունենք նաև 1 քաղաքացիական կորուստ։

- Առավոտյան տեղեկացանք մեր կողմից ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին։

- Արցախում վերականգնվել է բջջային և համացանցային կապի մեծ մասը։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ներկայացրել մեր դիրքորոշումը․ բանակցությունները պետք է վերսկսվեն այնտեղ, որտեղ դադարել են՝ համապատասխան մթնոլորտի պայմաններում։

- Ադրբեջանը թիրախավորել է բնակելի տներ Իվանյանում (նախկ․՝ Խոջալու)։

- Արայիկ Հարությունյանը հնչեցրել է հստակ․ «Զինադադար չենք խնդրելու, զինադադար պարտադրելու ենք։

Զինադադար խնդրելը կնշանակի Հայաստանի կործանում»։ Զինվորականների հետ այս հանդիպման ընթացքում նախագահի հետ էր նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

- Օրվա հաղթական սիմվոլիկայից՝ նախագահ Ա․ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հիմնադրման ակունքներում կանգնած գործող և պաշտոնաթող հրամանատարների հետ։

Արցախի Տեղեկատվական շտաբ 

Դիտվել է 59276անգամ
Վերջին լուրեր