30 / Սեպտեմբեր / 2020 : 10-33

Թուրքական F-16 կործանիչները կրկին օդ են բարձրացել. ռմբաավիացիոն հարվածներ են հասցվում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ․ ՊՆ խոսնակ 

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

 

Դիտվել է 175098անգամ
Վերջին լուրեր