Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2020 : 11-34

Ադրբեջանը Արցախի ՊԲ-ի կողմից ստանալու է հուժկու հարված. մենք երբեք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը․ Արցախի նախագահի խոսնակ

Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավարել քաղաքացիական բնակավայրերը. Այս գիշերը Ստեփանակերտի երկնքում հայտնվել են կամիկաձեներ՝ հարվածային ԱԹՍ-ներ, որոնցից երկուսը մեր ուժերը խոցել են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այս պահին ենթակառուցվածքների առումով էական խնդիրներ չկան: Խնդիրները ծագում են այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ: Այդ դեպքում գործի են դրվում բոլոր միջոցառումները այդ խնդիրները արագ լուծելու համար:

Մենք որեւէ մեծ տարբերություն չենք տեսել սահմանամերձ բնակավայրերի, այսօր արդեն Ստեփանակերտի վրա ռմբակոծության միջեւ: Բոլոր դեպքերում թիրախավորվում են քաղաքացիական անձինք: Սա միջազգային հանցագործության դրսեւորումներ են: Առաջին հերթին մեր գործընկերների միջոցով ուզում ենք մեր խոսքն ուղղել միջազգային  հանրությանը որ ավելի ակտիվ լինեն եւ թույլ չտան՝ միջազգային հանցագործությունները շարունակվեն: Բայց հստակ կարող եմ ասել, որ մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր հայրենիքը, Ադրբեջանը Արցախի ՊԲ-ի կողմից ստանալու է հուժկու հարված: Մենք երբեք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը: Սա մեզ համար սկզբունքային հարց է»,-ասաց նա:

Արցախի նախագահի խոսնակը եւս մի կարեւոր դիրտարկում արեց. «Բացի այն, որ Ադրբեջանը հրետակոծում է հայկական բնակավայրերը, նաեւ միջազգային իրավունք տեսակետից շատ կարեւոր, դատապարտելի տարր է իրականացնում, այն է, որ հենց իր խաղաղ բնակավայրերում տեղադրում է այն ռազմական  օբյեկտները, որոնցից թիրախավորում են մեր բնակավայրերը: Այդ մասին մենք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք: Դա եղել է նաեւ քառօրյա պատերազմի ժամանակ: Դրանով նա թիրախ  դարձնում նաեւ իր բնակավայրերը»:

Դիտվել է 11687անգամ
Վերջին լուրեր