Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2020 : 12-19

Այս գիշերվա մարտական գործողությունները չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ՝ երեկ. Արծրուն Հովհաննիսյան

Գիշերն Արցախի ողջ սահմանի երկայնքով ընթացել են մարտեր, դրանք չեն եղել նույն ինտեսնիվությամբ, ինչ՝ երեկ, բայց տեղ-տեղ բնականաբար եղել են հրետանային հրետակոծություններ: Այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշեց, որ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական ուժերն անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես հրետանային ու հրթիռային հարվածներ են հասցրել․ «Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր:

Պետք է ֆիքսել, որ կիրառվում են բազում միջոցներ՝ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի․ «Մեր ԶՈւ-երը հերոսաբար դիմակայում են: Մենք էլ ունենք զոհեր, որոնց մասին կհայտնենք: Հակառակորդը լուրջ կորուստներ ունի: Լրացուցիչ տվյալները կամփոփենք ու կխոսենք այդ մասին օրվա ընթացքում»:

Դիտվել է 83225անգամ
Վերջին լուրեր