Զոհված օդաչուն 2 երեխաների հայր է, ապրում էր Գյումրիում
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Դանելինը 33 տարեկան էր։ Ամուսնացած է, ունի 2 երեխա՝ դուստր ու որդի։ Բնակվում էր Գյումրիում։