30 / Սեպտեմբեր / 2020 : 18-19

Ակնհայտ սուտ է։ Հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար․ Արծրուն Հովհաննիսյան

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»:

Այս մասին գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Դիտվել է 66053անգամ
Վերջին լուրեր