30 / Սեպտեմբեր / 2020 : 22-41

Ունենք 18-ամյա երիտասարդ, ով խոցել է հակառակորդի 9-ը զրահատեխնիկա ու շարունակում է իր ծառայությունը․ Արցախի նախագահ

 

«Թուրքիայի՝ տարածաշրջանի նկատմամբ մտադրությունները, մանավանդ Հայաստանի և Արցախի նկատմամբ, հարյուրամյակներ են  ընթանում: Իհարկե, մենք հնարավորություն կունենանք ներկայացնել պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը առաջիկա ժամանակահատվածում: Հիասթափվելու են, դա չի ստացվելու»,-Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ձախողելու են, որովհետև հայկական կողմն ունի  հերոսական ժողովուրդ և երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:

Ունենք 18 տարեկան երիտասարդ, ով արդեն կարողացել է խոցել հակառակորդի 9-ը զրահատեխնիկա ու այսօր շարունակում է իր ծառայությունն իր հայրենիքին: 

Որովհետև ունենք արցախյան առաջին պատերազմի մասնակից, ապրիլյան պատերազմի մասնակից, ովքեր երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի 3 հատ տեխնիկա առգրավվել և այսօր օգտագործել հակառակորդի դեմ:

Որովհետև ունենք հայրենակից, ով, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել մեր հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին»,- ասաց Հարությունյանը:

Դիտվել է 481606անգամ
Վերջին լուրեր