Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2020 : 22-53

Թուրքիան հիասթափվելու է. Արայիկ Հարությունյան

Արցախի դեմ պատերազմին Թուրքիայի մասնակցությունը պատահական չէ, դա վերջին մի քանի ամիսների կամ մի քանի տարիների ընթացքում չի ձևավորվել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Տարածաշրջանի ու մասնավորապես հայկական աշխարհի նկատմամբ Թուրքիայի նպատակներն արդեն հարյուրամյակներ են ընթանում: Իհարկե մենք հնարավորություն կունենանք հետագայում ավելի մանրամասն ներկայացնել պանթուրքիզմի ճանապարհային քարտեզն առաջիկա ժամանակահատվածում:

Ուզում եմ նշել որ հիասթափվելու են, չի ստացվելու դա, որովհտեև ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, ովքեր պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հող հայրենիքը»,-շեշտեց Արցախի նախագահը։

Դիտվել է 54203անգամ
Վերջին լուրեր