Հայկական կողմը 4 օրում խոցել է թշնամու գրեթե այնքան զրահատեխնիկա, որքան Արցախյան առաջին պատերազմում

Հայկական կողմը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 4 օրերի ընթացքում խոցել է թշնամու գրեթե այնքան զրահատեխնիկա, որքան Արցախյան պատերազմի ողջ ընթացքում: Այս մասին սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«4 օրում խփվել է գրեթե այնքան թշնամական տեխնիկա, որքան Արցախյան պատերազմի ժամանակ»,- ասաց Հարությունյանը:
«Ադրբեջանական առաջին հարվածն անակնկալ էր, բայց համեմատություն տանելով Սովետական միության նկատմամբ ֆաշիստական Գերմանիայի հարվածի հետ, գերմանական զորքերն օրերի ընթացքում սահմանից հասել են գրեթե Մոսկվա, իսկ այսօր մարտերն ընթանում են սահմանին և ոչինչ չի փոխվել»,- ընդգծեց Արցախի նախագահը: