Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2020 : 23-55

Արցախի դեմ պատերազմն ուղղված է նաև Իրանին. Արցախի նախագահ

 Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք տեսնում են ինչ-որ ազդակներ Իրանի կողմից, քանի որ նա էլ է հետաքրքված ստեղծված իրավիճակով:

«Բացի մի քանի սովորական հայտարարություններից, ուրիշ ոչ մի հստակ քայլ չենք տեսել Իրանի կողմից, բայց ուզում եմ հայտարարել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է, որովհետև այս պատերազմը ուղղված է նաև նրա դեմ, որովհետև մենք գիտենք տարածաշրջանային ինչպիսի խնդիրներ կան կապված, մանավանդ, Հյուսիսային Իրանի հետ»,- ասաց Հարությունյանը:

Դիտվել է 24784անգամ
Վերջին լուրեր