Հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինվորների դիակների մոտ ներարկիչներ են հայտնաբերվել

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի նախագահի ոխսնակ Վահրամ Պողոսյանը խոսեց մի կարևոր փաստի մասին, ինչը վկայում է Ադբեջանի կողմից ռազմական հանցագործություն կատարելը․«Խնդրում եմ ուշադիր լինել այս հայտարարության հետ կապված:
Հիմնականում ադրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ՝ առանց բացառության: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին արդեն թմրեցված վիճակում:
Սա միանշանակ ռազմական հանցագործություն է»,-ասաց նա: