01 / Հոկտեմբեր / 2020 : 12-43

Զինյալների առկայության մասին փաստերը արձանագրվել են միջազգային մակարդակով․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան անդրադառնալով Ադրբեջանի կողմից սիրացի զինյալների մասնակցության խնդրին, նշեց.

«Զինյալների առկայության մասին փաստերը արձանագրվել են միջազգային մակարդակով եւ ոչ միայն մեդիայի մակարդակով: Դուք գիտեք, որ արդեն եղել են համապատասխան արձագանքներ առաջատար պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից:

Դա, բնականաբար, մեր դիվանագիտական տեղեկատվական փայլուն աշխատանքի արդյունք է: Դա այլեւս որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կիրառել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալներին: Այդ ապացույցները ներկայացվել են եւ ներկայացվում են:

Սա ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, բացի բուն կիրառողներից, որոնք համառորեն փորձում են եւ փորձելու են թաքցնել, բայց իզուր»:

Հարցին, թե կա՞ն մոտավոր թվեր, թե որքան զինյալ է տեղափոխվել Ադրբեջան, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր ծառայությունները աշխատում են այդ ուղղությամբ, բայց ես թվեր չեմ կարող հրապարակել, թե քանի հազար մարդ է բերվել կամ բերվում, կամ իրենցից քանիսն են զոհվել: Դա ժամանակի խնդիր է, բարդ չի ճշտելը»:

Դիտվել է 16733անգամ
Վերջին լուրեր