Սա կատակի է նման, բայց ինձ փրկեց գնդակը. իսպանացի լրագրողը պատմել է ադրբեջանական արկից փրկվելու մասին

Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսին, ով Արցախի Մարտունի քաղաքում ընկել է ադրբեջանական հրետակոծության տակ, հաջողվել է փրկվել: Հրան հաջողվել է փրկվել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի տարբերանշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել է նրա ուշադրությունը: Պաբլոն գնացել է այն նկարելու և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել:
«Սա կատակի է նման, բայց ինձ փրկեց գնդակը, որը նկատել էի բակում: Գնացի գնդակը լուսանկարելու և բակում կարողացա պառկել և փրկվել: Այս անգամ արկը ինձ շատ-շատ մոտ էր ընկել»,- այդ մասինԳոնսալեսը ն տեղեկացրել է իր թվիթերյան էջում
