Թշնամու խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոկայան. նրանք ղեկավարվել են արաբերենով

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» մակնիշի ռադիոկայան:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
«Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» մակնիշի ռադիոկայան: Դրա վերծանման արդյունքում պարզ է դարձել, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով»,- նշեց Սարգսյանը: