02 / Հոկտեմբեր / 2020 : 12-25

Թշնամու խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոկայան. նրանք ղեկավարվել են արաբերենով

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» մակնիշի ռադիոկայան:

Այս մասին այսօր  մամուլի ասուլիսում ասաց ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: 

«Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրան» մակնիշի ռադիոկայան: Դրա վերծանման արդյունքում պարզ է դարձել, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով»,- նշեց Սարգսյանը: 

Դիտվել է 30467անգամ
Վերջին լուրեր