03 / Հոկտեմբեր / 2020 : 00-03

Ստեփանակերտում լուրջ վնասվել են 2 բնակելի շենք․ կա զոհ

Երեկոյան արդեն երեք հրթիռ Ադրբեջանը արձակեց Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ, բնակչություն։ Ըստ նախնական տվյալների առնվազն 4 վիրավոր կա և մեկ զոհ։ Ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով վնասված շենքերից բնակիչներն արդեն հանվել են, մնացած տվյալները ճշտման փուլում են։

Լուրջ վնասվել են 2 բնակելի շենք։ Բարեբախտաբար այդ պահին հիշյալ շենքերում քիչ բնակիչներ են եղել։ Դրանով է պայմանավորված տուժած բնակիչների քանակի մեծածավալ չլինելը։

«Եվս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը շարունակում է թիրախային, նպատակային, դիտավորյալ հարձակումները քաղաքացիական օբյեկտների նկատմամբ, ընդ որում բավականին ծանր հրթիռային համակարգերով, որոնց ազդեցությունը շատ ավելի մեծ է ու ավերիչ»,- ասաց Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ը դատապարտեց նաև լրագրողներին տեղափոխող մեքենայի հրթիռակոծումը թշնամու կողմից՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը կոշտ արձագանք կհնչեցնի։

Դիտվել է 29041անգամ
Վերջին լուրեր