03 / Հոկտեմբեր / 2020 : 09-19

Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման․ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են:

Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման:

ՊԲ ստորաբաժանումները ցուցաբերում են հերոսական դիմադրություն՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին:

Քիչ առաջ ՊԲ ստորաբաժանումների դիպուկ կրակի արդյունքում հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ:

Արցախի ՊԲ

Դիտվել է 280218անգամ
Վերջին լուրեր