03 / Հոկտեմբեր / 2020 : 11-34

Բացահայտվել է Սիրիայից Ադրբեջան վարձկաններ ուղարկելու մեխանիզմը

Բացահայտվել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջան վարձկաններ ուղարկելու մեխանիզմը: Այդ մասին lenta.ru  փոխանցմամբ «Նովայա Գազետա» -ին հայտնել է Թուրքիային սահմանակից սիրիական Իդլիբում գտնվող աղբյուրը:

Ըստ այդմ, մարտիկների գրանցմամբ զբաղվում է թուրքմենական ծագմամբ սիրիացի Սեյֆ Աբու Բաքր անունով անձը, ով, իբր, զբաղվում է Սիրիայի ազատ բանակի (ССА) կազմում կռվող «Խամզատ» բրիգադի համար մարտիկներ հավաքագրելով: Կամավորները գրանցվում են Իդլիբի Աֆրին բնակավայրում։

300-ական գրոհայիններով խմբերն ուղարկվում են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս քաղաք, Գազիանթեփի օդանավակայանից`Ստամբուլ, ապա՝ Բաքու: Նշվում է, որ թռիչքներն իրականացվում են Վրաստանի օդային տարածքով:

Աղբյուրը հավելել է նաև, որ 700-1000 զինյալ է ուղարկվել Ադրբեջան՝ «գազամուղներն ու նավթամուղերը պաշտպանելու համար»:

Դիտվել է 149623անգամ
Վերջին լուրեր