Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հոկտեմբեր / 2020 : 12-25

ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերներով  լուսաբանում են իրադարձություններն առաջնագծում,  Ստեփանակերտում, դադարեցնել․ Պաշտպանության նախարարության հայտարարությունը

Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։

Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը։

ՀՀ ՊՆ

Դիտվել է 27326անգամ
Վերջին լուրեր