03 / Հոկտեմբեր / 2020 : 12-34

Դադարեցնել ուղիղ եթերները․ դրանք ուղղորդում են  հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը․ ՊՆ խոսնակ-ը ԶԼՄ-ներին

Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։

Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

 

Դիտվել է 8453421անգամ
Վերջին լուրեր