03 / Հոկտեմբեր / 2020 : 14-52

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում․ Նորից կոչ եմ անում․ Արցախի նախագահ

Հարգելի՛ հայրենակիցներ

Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։
Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։


Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի դիրքերում։
Նորից կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զավակներին, միացե՛ք Հայրենիքի պաշտպանության գործին, հիմա է ժամը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան

Դիտվել է 62890անգամ
Վերջին լուրեր