03 / Հոկտեմբեր / 2020 : 21-51

 Մայոր Դա­վիթ Նիկոլայի Առուշանյանը խոցել է հակառակորդի 4-ից ավել զրահա­տեխնիկա, վիրավոր վիճակում մարտը շարունակել մինչև վերջին արկը

Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ.

Ս.թ. հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դա­վիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավել զրահա­տեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ։

Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրա­վորվե­լուց հետո` խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը:

2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպա­նության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:

Դիտվել է 62185անգամ
Վերջին լուրեր