Հայկական կողմն Ադրբեջանում Թուրքիայի համար շատ կարևոր ռազմավարական հենակետ է ոչնչացրել
Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչ է իրենից ներկայացնում Գանձակի ռազմական օդանավակայանը։ Այն հանդիսանում է այդ տարածաշրջանում Թուրքիայի համար շատ կարևոր ռազմավարական հենակետ։ Թուրքիայի նպատակն էր, որ Ադրբեջանում հիմնվող թուրքական ռազմաբազայի մեջ ընդգրկվեր հենց այդ օդանավակայանը։
Այս ռազմական օդանվակայանը միակն է, որի տարածքում է գտնվում նաև վերանորոգման գործարանը, որը հիմնվել է թուրք-ադրբեջանական համատեղ ընկերության կողմից։
Այս օրերին հենց այս օդանավակայանից թուրք հրահանգիչները կառավարում էին Արցախի և Հայաստանի վրա ինչպես հետախուզական ԱԹՍ-ի թռիչքները, այնպես էլ կործանիչների թռիչքները։ Հատկանշական է, որ թուրք-ադրբեջանական համտեղ ավիացիոն զորավարժությունները մեկնարկվում և ավարտվում էին հենց այս օդանավակայանում։
Ավելի մանրամասն կանդրադառնամ հետագայում, և կներկայացնեմ, թե Արցախի Հանրապետույթունը տարածաշրջանային առումով ինչ կարևոր ռազմավարական հարց լուծեց»։