04 / Հոկտեմբեր / 2020 : 14-18

Գնդապետ Շաքարյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման․ Խափանել է հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ պատճառելով մեծ կորուստներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գնդապետ Շաքարյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

Շաքարյանն Արցախյան գոյամարտի առաջամարտիկներից է: Խափանել է հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ պատճառելով մեծ կորուստներ. «Պարոն Շաքարյան, ձեզ հարգում ու ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը: Դուք Արցախի իրական հերոս եք»,- այսօր տեսաուղերձում հայտարարեց Արցախի հախագայ Արայիկ Հարությունյանը։

Դիտվել է 63555անգամ
Վերջին լուրեր