Դուք չեք կարող հաղթել մեզ, մենք պատրաստ ենք մինչև վերջին մարդը զոհվել. Արայիկ Հարությունյան
Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ժամանակ ունեք, մտածեք: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով թշնամուն ուշքի գալ ու նշելով, որ իր հրամանով ժամանակավորապես դադարեցվել է խոշոր բնակավայրերի վրա կրակը:
«Շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին մարդը, զինվորը պատրաստ ենք զոհվելու: Նման պարագայում դուք չեք կարող մեզ հաղթել»,-ասաց նա:
Հարությունյանը կոչով դիմեց նաև հայրենակիցներին: Իրականում սա սրբազան, հայրենական պատերազմ է:
Ուզում եմ, որ այս համախմբվածությունը շարունակի մնալ: Առաջին հերթին պետք է օգնել մեր տարհանվածներին, նրանց, ովքեր կարիք ունեն:
Ուզում եմ, որ համախմբվենք իշխանության շուրջ, քանի որ այսօր, քան՝ երբևէ Արցախի ու Հայաստանի իշխանության դերը բարձր է, մեծ է, վճռական, վճռորոշ:
Ուզում եմ, որ այդ աջակցությունը շարունակի մնալ»,-ասաց նա: