Ժամանակ եմ տալիս ու եթե պետք լինի խփելու ենք ավելի խոշոր քաղաքներին. Արայիկ Հարությունյան
Հակառակորդն արդեն մի քանի օր է ռմբակոծում է նաև Ստեփանակերտը՝ դա անելով «Սմերչով», «Պոլոնեզով», ամենաժամանակակից տարբեր հեռահար հրիթային համակարգերով: Ստեփանակերտի գլխին ամեն վայրկյան պտտվում են տարբեր անօդաչուներ: Չեն դադարում հրթիռակոծությունները: Այսօր, առաջին անգամ, իմ հրամանով Արցախի ԶՈւ-երը հրթիռային համազարկ են տվել Գանձակ քաղաքին:
Ես ժամանակին հուշել էի, զգուշացրել էի: Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին ենք խփել, դա նրանց մշտական զինվորական տեղակայման վայրերից է: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Խփել ենք, որովհետև պարտադրել են: Ուշքի եկեք, քանի որ եթե անհրաժեշտ լինի, խփելու ենք այլ քաղաքների, ավելի մեծերին: Այդ կրակը եղել է նախազգուշացման կրակ: Ես հրամայել եմ որոշ ժամանակ դադարեցնել խոշոր քաղաքների վրա հրթիռային ու հրետակոծությունը՝ ժամանակ տալով հակառակորդին:
Հեռու պահեք խաղաղ բնակչությանը: Արդեն այդ հրամանն իմ կողմից եղել է՝ դադարեցնել կրակը խոշոր տրամաչափի հրթիռային ու հրետանային միջոցներից խոշոր բնակավայրերի ուղղությամբ»,-ասաց նա:
Ավելի մանրասմասն տեսանյութում։