04 / Հոկտեմբեր / 2020 : 15-49

Գանձակ. Սուրբ Հովհաննես եկեղեցի

Գանձակ. Սուրբ Հովհաննես եկեղեցի։

Դռան վրա փորագրված արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է 1633ին և վերականգնվել՝ 1860-ին. գործել է մինչև 1990 թվականը։

 

Երբ հայկական ուժերը ազատագրեցին Արցախը, քաղաքի բռնի հայաթափումից հետո Ադրբեջանի կառավարությունը եկեղեցին վերածեց համերգային ակումբի։ Հայկական ծագումը քողարկելու նպատակով՝ իջեցրեցին խաչերը, ոչնչացրեցին հայերեն մակագրությունները՝ ներսից և դրսից ներկելով, քերելով, խաչքարերը անհետացրեցին. եկեղեցու սուրբ պատերի ներքո սկսեց գործել երաժշտական ակումբ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՖՐԵԴԵՐԻԿ ԲԵՐԼԵՄՈՆ

Մ. Մ. 

Նյութի աղբյուր՝

www.yelaket.am 

Author's cover photo
Ամսաթիվ 04 / Հոկտեմբեր / 2020 : 15-49
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 117864անգամ
Վերջին լուրեր