Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հոկտեմբեր / 2020 : 20-36

Այսօր «Արցախի հերոսի» կոչում ստացած գնդապետ Շաքարյանը 17 տարեկանում մասնակցել է Արցախյան պատերազմին․ Այսօր ևս հմուտ հրամանատարը կասեցնում է թշնամու բազմաթիվ տանկային և հետևակային գրոհները 

Արցախի Հանրապետության նախագահի կողմից «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացել գնդապետ Սերգեյ Սլավիկի Շաքարյանը։

Գնդապետ Շաքարյանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը, մեկը մյուսին հաջորդելով, հաղթանակներ էր գրանցում ճակատում։

Այսօր ևս հմուտ հրամանատարը կասեցնում է ադրբեջանական զինուժի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհները՝ պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ։

Պատիվ ունենք, հրամանատար

Գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

 

ՀՀ ՊՆ Խոնակ Շուշան Ստեփանյանը արխիվային տեսանյութը  է հրապարակել։

Դիտվել է 36735անգամ
Վերջին լուրեր