05 / Հոկտեմբեր / 2020 : 00-31

Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որեւէ տիպի կրակ չի վարվել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին Ադրբեջանի հերթական կեղծիքը

 ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։

«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որեւէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ՊՆ

Դիտվել է 17590անգամ
Վերջին լուրեր