05 / Հոկտեմբեր / 2020 : 11-29

«Այս գումարները մեր հաղթանակի համար են». «Հայաստան» հիմնադրամի ղեկավարը 3 լավ լուր հայտնեց

Սա արդեն համազգային դրամահավաք չէ, սա վերածվել է համազգային, համահայկական, գլոբալ մեծ շարժման, որովհետեւ մարդիկ աշխարհի գրեթե բոլոր համայնքներում օգնություն, գումարներ են ուղարկում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Մեր գրասենյակի եւ գործընկեր կազմակերպությունների հեռախոսները չեն դադարում զանգերից ու այցերից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կառույցներից, Հայոց եկեղեցուն, բարեգործական միությանը, քաղաքական կուսակցություններին, որոնք գործում են Սփյուռքում, մյուս բարեգործական կազմակերպություններին, անհատներին, բարերարներին, բոլորին, որոնք իրենց թեկուզ  վերջին գումարը նվիրաբերում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում: Առամց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան, ուստի խնդրում եմ բոլորին  հնարավորինս ակտիվ լինենք: Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք»,-ասաց նա:

Արշամյանը այս պահի համար երեք լավ լուրի մասին հայտնեց. «Նախ, Հովնանյան հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանը, ով նաեւ «Դեպի Հայք» կազմակերպության հիմնադիրն է արեց մեծ քայլ եւ 3 մլրդ դոլար փոխանցցեց «Հայաստան» հիմնադրամին: Նույնը արեց նաեւ «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահ Քրիստի Սիմոնը եւ եւս 3 մլն դոլար փոխանցեց հիմնադրամին:  Ալ Եսայանը եւ իր ընկերները Լոս Անջելեսում հավաքագրեցին 1 մլն դոլար: Սա ընդամենը մի քանի ժամվա մասին է խոսքը:

Եվ երեկ խոսակցություն եմ ունեցել ՀԲԸՄ-ի խորհրդի հետ եւ որոշեցինք, որ քանի որ իրենք արդեն միացել են դրամահավաքին, եթե իրենց հաշվեհամարներին հավաքագրվի 5 մլն դոլար, ապա իրենք դա կկրկնապատկեն, եւ որպես բարի կամք 1 մլն դոլարը անմիջապես կփոխանցեն «Հայաստան» հիմնադրամին»:

Հիմնադրամի ղեկավարը նշատեց, որ այս գումարները մեր թիկունքի ամրապնդման համար են, մեր հաղթանակի համար են:

Դիտվել է 97919անգամ
Վերջին լուրեր