Ինչ հրթիռներով են կրակում Ստեփանակերտի վրա. Պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը
Ստեփանակերտի վրա իրականացվում է հրթիռային հարձակում. կիրառվում է «Սմերչ», «Պոլոնեզ», թուրքական «Կասիրգա», նմանատիպ հեռահար միջոցներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին՝ հնարավոր չէ՞ արդյոք Գյանջայի օդանավակայանի օրինակով լռեցնել այդ կրակակետերը, Հովհաննիսյանը նշեց, որ հնարավորինս լռեցվում են, սակայն պետք է հաշվի առնել այն, որ հակառակորդի միջոցներն ու ուժերը բավականին մեծ են, մեզանից՝ երբեմն մի քանի անգամ շատ:
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կարծես ընդհատակ է անցել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Չեմ կարծում, թե Զաքիր Հասանովը մեծ գլուխ գովալու տեղ ունի, որ ընդհատակում չմնա»: