05 / Հոկտեմբեր / 2020 : 13-24

«Շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել»․ Արայիկ Հարությունյան
 

րցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով․

«Սիրելի ՛ հայրենակիցներ

Վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են:

Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ:

Փա ՛ռք հայոց բանակին»:

 
 

 

Դիտվել է 28208անգամ
Վերջին լուրեր