Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հոկտեմբեր / 2020 : 14-56

Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախները, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»։

Դիտվել է 20738անգամ
Վերջին լուրեր