05 / Հոկտեմբեր / 2020 : 15-18

Մայոր Արամայիս Վիրաբի Թևանյան խոցել է թշնամու 10-ից ավելի զրահատեխնիկա․ Հերոսական դրվագներ

Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը ցուցաբերել է նախաձեռնություն, ճիշտ կազմակերպելով հաշվարկի գործողությունները` խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա:

Մայոր Ա. Թևանյանի հաշվարկի անվրեպ կրակոցները մեր մարտիկների համար ստեղծել են հնարավորություն` հետ մղել հակառակորդի գրոհն ու անառիկ պահել մարտական դիրքերը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

Դիտվել է 47559անգամ
Վերջին լուրեր