05 / Հոկտեմբեր / 2020 : 17-28

Մարտակոչ՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Ես կոչ եմ անում վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրվածներին ներկայանալ Կենտրոնական հավաքակայան: Այս մասին իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու ասել, որ իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց մահու կռիվ տալու: Նրանք, ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան դրանով ու անհրաժեշտ փաստաթղթերով»,-ասաց նա:

«Քանի որ այս հատվածի համար մոբիլիզացիոն պլան նախատեսված չի եղել ու հիմա ես նրանց խնդրում եմ որպես կամավոր դա անել, խնդրում եմ այն մարդկանց, ովքեր ունեն զինվորական հագուստ, ձմեռային հագուստ, սաղավարտ, զրահաբաճկոն, թող որևէ ձևով ուղարկեն Կենտրոնական հավաքակայան»,-հավելեց նա:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 25092անգամ
Վերջին լուրեր