05 / Հոկտեմբեր / 2020 : 20-45

Թշնամին, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած 
դիրքերը, հայտնվել է ծուղակում․ ՊԲ-ն նոր մանրամասներ է հայտնում առաջնագծից

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։

Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։

ՀՀ ՊՆ խոսնակ

 

Առնչվող հրապարակումը

Առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը․  Արցախի նախագահի խոսնակ 

 

Դիտվել է 193172անգամ
Վերջին լուրեր