06 / Հոկտեմբեր / 2020 : 15-52

Ռուսաստանի ԱՀԾ տնօրեն Նարիշկին. Ահաբեկիչները մեկնում են Ղարաբաղ
 

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն այսօր ասել է, որ «ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները մեկնում են ԼՂ հակամարտության գոտի»:
 

ԱՀԾ-ն այսօր տարածել է Նարիշկինի հայտարարությունը, որը մեջբերել է ՏԱՍՍ-ը:

«ԱՀԾ տեղեկատվության համաձայն, հակամարտության գոտի ակտիվորեն մեկնում են Մերձավոր Արեւելքում գործող ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ: Նրանք ներկայացնում են «Ջեբհատ ան-Նուսրան», «Ֆիրքատ ալ-Ամզա», «Սուլթան Մուրադ» խմբավորումները», - ասել է Նարիշկինը:

Նա ընդգծել է, որ խոսքը «հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր» արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել նոր պատերազմում:

Դիտվել է 76123անգամ
Վերջին լուրեր