06 / Հոկտեմբեր / 2020 : 17-25

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը. ՊՆ խոսնակ

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ այսօր կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ գրոհ են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ:

Դիտվել է 24082անգամ
Վերջին լուրեր