Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հոկտեմբեր / 2020 : 18-16

 
Պակիստանից և Աֆղանստանից երկու խումբ ահաբեկիչներ են տեղափոխվելու Ադրբեջան․ Wargonzo

Պակիստանից և Աֆղանստանից երկու խումբ ահաբեկիչներ են տեղափոխվելու Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Wargonzo Տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Ստամբուլում իր աղբյուրներին։ Նշվում է, որ  սիրիացի  «ջիհադիստներից» բացի, Բաքուն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներգրավվել Կենտրոնական Ասիայից ևս 1000 ահաբեկիչ՝ խոսքը վերաբերում է ծայրահեղական իսլամիստներին։

Աղբյուրը նաև հայտնել է, որ ադրբեջանցի զինվորականները չեն կարողանում կռվել մերձամարտերի ժամանակ, մոտիվացիա չունեն, հետևաբար  ներգրավում են  «ջիհադիստների», որոնք պատրաստ են մեռնել հանուն կրոնական  ծայրահեղական  գաղափարների։

Դիտվել է 171648անգամ
Վերջին լուրեր