Ադրբեջանի կորուստները կազմել են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2-ական ուղղաթիռ ու ԱԹՍ

Առավոտվանից նորից սկսվեց Ստեփանակերտի հրթիռակոծությունները, կան տուժածներ, վիրավորներ: Առավոտվա տվյալներով, Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2-ական ուղղաթիռ ու ԱԹՍ: Այս տվյալները չեն ներառոմ այսօրվա մարտական գործողություններում թշնամու կրած կորուստները, որը կներակայացի վաղը:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
«Կեսօրվա ժամերին ռազմաճակատում մարտերը կրկին թեժացել են, հատկապես՝ հարվային ուղղությամբ: Հակառակորդը լայնածավալ հարձակման է անցել Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր: Այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի ԶՈւ-ի ենթակայության տակ գործող զինծառայողներ»,- նշեց Հովհաննիսյանը։
«Այսուհետ կորուստները ներկայացվելու են առավոտից առավոտ»,- ասաց Հովհաննիսյանը։