06 / Հոկտեմբեր / 2020 : 21-23

Ադրբեջանի կորուստները կազմել են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2-ական ուղղաթիռ ու ԱԹՍ

Առավոտվանից նորից սկսվեց Ստեփանակերտի հրթիռակոծությունները, կան տուժածներ, վիրավորներ: Առավոտվա տվյալներով, Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կազմում են 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2-ական ուղղաթիռ ու ԱԹՍ: Այս տվյալները չեն ներառոմ այսօրվա մարտական գործողություններում թշնամու  կրած կորուստները, որը կներակայացի վաղը:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

 «Կեսօրվա ժամերին ռազմաճակատում մարտերը կրկին թեժացել են, հատկապես՝ հարվային ուղղությամբ: Հակառակորդը լայնածավալ հարձակման է անցել Արաքս գետի երկայնքով՝ կիրառելով զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր: Այս կազմի հետ գործում են նաև ոչ Ադրբեջանի ԶՈւ-ի ենթակայության տակ գործող զինծառայողներ»,- նշեց Հովհաննիսյանը։ 

 

«Այսուհետ կորուստները ներկայացվելու են առավոտից առավոտ»,- ասաց Հովհաննիսյանը։

Դիտվել է 77434անգամ
Վերջին լուրեր