Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Ապրիլ / 2020 : 21-40

Հայաստանին ավելի ձեռնտու կլիներ ռուսական էներգակիրների ռուբլով գնումը. փոխվարչապետ
 

Հայաստանին ավելի ձեռնտու կլիներ ռուսական էներգակիրների ռուբլով գնումը: Այս մասին ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս հարցով բանակցությունները մշտապես են վարվում, եւ այդպիսի թեզեր են գրանցված նաեւ ԵՏՄ ռազմավարական փաստաթղթերում: «Ներմուծողի համար ավելի ձեռնտու է գազը գնել տեղային արժույթով կամ այն արժույթով, որտեղից էներգակիրը ներմուծվում է, քանի որ այդ երկրի արժույթի տատանումները չեն անդրադառնա գնի փոփոխության վրա: Դրանից բացի, դա կարեւոր է նաեւ արտադրական եւ ԵՏՄ շրջանակում ապրանքաշրջանառության ծավալների մեծացման տեսակետից: Անհրաժեշտ է գնային քաղաքականությունը բերել միասնական ստանդարտի եւ բանակցություններ վարել գազի դիմաց դրամով կամ գոնե ռուբլով վճարելու շուրջ: Սա վերաբերում է նաեւ մյուս էներգակիրներին, որոնք ներմուծվում են Ռուսաստանից»,- նշեց Գրիգորյանը:

 

Դիտվել է 3949անգամ
Վերջին լուրեր