07 / Հոկտեմբեր / 2020 : 15-50

Մինչ Ադրբեջանը սահմանի ինչ-որ հատվածում իրենց դրոշը կախելու տեսանյութն է ցուցադրում, մերոնք խփում ու հետ են վերցնում դա

Պատերազմն այս պահին դրվագ առ դրվագ պատմելը մի քիչ դժվար է, մի քիչ էլ ռազմական տեսանկյունից ոչ նպատակահարմար. Առայժմ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Իրադարձությունները բավականին արագ են փոփոխվում։ Օրինակ՝ մինչ ադրբեջանական լրատվամիջոցները սահմանի ինչ որ հատվածում իրենց դրոշը կախելու տեսանյութն են տալիս, մերոնք խփում ու հետ են վերցնում դա։ Սա զուտ գեղեցիկ օրինակ չէ, ինչպես ասում են՝ եղած բան է։ Այս օրերին նմանատիպ շատ դեպքեր են եղել։

Ամեն դեպքում, ծանր մարտերը որոշակի դադարներով, շարունակվում են»,-նշել է նա։

Դիտվել է 207785անգամ
Վերջին լուրեր