07 / Հոկտեմբեր / 2020 : 21-13

 Կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր թշնամու ծուղակում. չի նահանջել, մարտը վարել է մինչև վերջ, անձնակազմին անվտանգ դուրս է բերել ծուղակից. ՊԲ

 
Ճանաչենք մեր հերոսներին

Հերթական մեր հերոսներից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Բարձր պետական պարգևը ստանալու է թշնամական 5 տանկ ու 3  ՀՄՄ ոչնչացնելու համար, իսկ մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար:

Շարքային Նարեկ Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Գառնիկ Բաղդասարյանն ու շարքային Դավիթ Դավթյանը տանկային հաշվարկի կազմով ոչնչացրել են թշնամական 3 ՀՄՄ ու երեքն էլ ներկայացվել «Արիության համար» մեդալի:


Կրտսեր սերժանտ Ռոբերտ Մաթևոսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել հակառակորդի 6 տանկ ու 1 ՀՄՄ ոչնչացնելու համար: «Մարտական խաչ»

1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր հակառակորդի ծուղակի մեջ: Չի նահանջել, չի հանձնվել, մարտը վարել է մինչև վերջ և, պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ, կազմակերպել է անձնակազմի անվտանգ դուրս բերումը ծուղակից և զբաղեցրել նոր բնագիծ:


Իսկ մայոր Հովհաննես Այվազյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ թշնամական 3 տանկ ոչնչացնելու համար:

Նշված բոլոր զինծառայողները շարքում են և, թերևս մինչև պարգևների ստանալը, ներկայացվեն ավելի բարձր պետական գնահատանքի:

Արցախի ՊԲ

 

Դիտվել է 234469անգամ
Վերջին լուրեր