08 / Հոկտեմբեր / 2020 : 00-45

Արցախում կարեւոր բարձունքը հետ վերցնելու ժամանակ բեկորային վնասվածքներ է ստացել լրագրող Վարդան Օնանյանը

Մեր գործընկեր, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող, «Երկիրը՝ երկիր է» հաղորդաշարի հեղինակ Վարդան Օնանյանը բեկորային վնասվածքներ է ստացել Արցախում:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը Aravot.am-ին պատմեց, որ Վարդանը վիրավորվել է  ՀՅԴ «Կամավորական շարժում»  ջոկատների կազմում Արցախի Հանրապետության սահմանների հյուսիսային ուղղությամբ Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը հետ վերցնելու ժամանակ:

Դիտվել է 528648անգամ
Վերջին լուրեր